Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը կարծում է, որ եթե «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ Թուրքիայի հետ միջկառավարական համաձայնագիրը համաձայնեցվի մինչև տարեվերջ, ապա դա կլինի լավ արդյունք:
«Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կանցկացվեն ընտրություններ, ինչից հետո կձևավորվի կառավարություն, որը կպահանջի որոշ ժամանակ։ Կարծում եմ, որ լավագույն դեպքում եթե հաջողվի մինչև Ամանոր համաձայնեցնել միջկառավարական համաձայնագրի տեքստը, ապա դա կլինի լավ արդյունք»։
Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ «Գազպրոմը» իրատեսական է համարում «Թուրքական հոսք» գազատարի միայն երկու ճյուղի կառուցումը, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի տարեկան մինչև 32 միլիարդ խորանարդ մետր։