Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Որտեղի՞ց են հայտնվում մեր աչքերի առաջ լողացող սպիտակ բծերը

27 Հոկտեմբեր, 2015 23:38
Որտեղի՞ց են հայտնվում մեր աչքերի առաջ լողացող սպիտակ բծերը

BlogNews-ը գրում է.

Գրեթե բոլորը ժամանակ առ ժամանակ ինչ-որ սպիտակ կիսաթափանցիկ բծեր են տեսնում օդում, որոնք ասես լողում են մեր աչքերի առաջ։ Պարզվում է՝ օդում լողացող այս սպիտակավուն բծերը գիտական անվանում ունեն՝ «muscae volitantes», ինչը թարգմանաբար նշանակում է «թռչող ճանճեր»:

Մեզնից շատերին է ծանոթ այսպիսի պատկերը, երբ մենք, աչքերը կկոցած, փորձում ենք նայել լույսին։

Իրականում դրանք աչքերում առկա արյան գնդիկներն են, սպիտակուցային հանգույցներն ու ակնախնձորում առկա տարբեր հյուսվածքները, որոնք ստվեր են բաց թողնում աչքերի ցանցաթաղանթի վրա։

Շարժման մեջ գտնվելով՝ դրանք ավելի տեսանելի են, երբ մոտ են գտնվում աչքի ցանցաթաղանթին և այն ժամանակ, երբ նայում ես մաքուր լուսավոր մակերևույթի, ինչպես, օրինակ, համակարգչի սպիտակ էկրանը, ձյունը կամ պարզ երկինքն է, որտեղ ֆոնը հնարավորություն է տալիս ավելի պարզ տեսնել դրանք։ 
Որքան վառ է լույսը, այնքան ավելի է սեղմվում աչքի բիբը, և սա նույն ազդեցությունն է թողնում, ինչ լույսի ավելի խոշոր, լայն աղբյուրը՝ ավելի փոքր լամպի համեմատությամբ (ինչպես նկարագրվում է այս տեսանյութում):

 

Լրահոս

Դիտել ավելին