Կարևոր իրադարձություններ

Ինչու են միլիոնատերերը հագնում միևնույն բանն ամեն օր

27 Հոկտեմբեր, 2015 23:27
Ինչու են միլիոնատերերը հագնում միևնույն բանն ամեն օր

Wnes.am-ը գրում է.

Քիչ որոշումներ. Որքան շատ որոշումներ ես կայացնում, այնքան դրանց որակն ընկնում է: Այս կարծիքին է միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը: Նա համոզված է, որ եթե օրվա ընթացքում կայացվող որոշումների ցանկից հանես թեկուզ ամենաաննշանը՝ առավոտյան ինչ հագնելու որոշումը, գլխում ավելի շատ տեղ կազատվի այլ մտքերի և գաղափարների համար:

Ժամանակի քիչ կորուստ. Մենք նույնիսկ չենք պատկերացնում որքան ժամանակ է ծախսվում հագուստի ընտրության վրա:Հինգ տարի առաջ Մոսկվայում փորձարկում անցկացվեց, որի անունն էր «333», 3  ամսվա ընթացքում մասնակիցները պետք է կրեին միայն 33 հագուստ: 3  ամիս անց նրանք խոստովանեցին, որ խնայում էին բավականին ժամանակ և չէին ուշանում աշխատանքից, որովհետև չէին մտածում, ինչ հագնել այդ օրը:  

Քիչ սթրես. Այլևս չկան մտքեր. այս հագուստս տեղի՞ն է, թե՞ ոչ, շատ պաշտոնական չէ՞, շատ գայթակղիչ չէ՞: Միևնույն հագուստն ազատում է նմանատիպ մտքերից և դրանցից առաջացած սթրեսսից:

Էներգիայի խնայում.Ռեժիսեր Կրիստոֆեր Նոլան պնդում է, որ զգեստապահարանը դասավորելու, հագուստները լվանալու, չորացնելու, արդուկելու վրա շատ էներգիա է ծախսվում, եթե դու քիչ  հագուստ ունես, խնայում ես այդ էներգիան: Իսկ հաջողակ մարդկանց այդ էներգիա շատ է պետք:

Քիչ, բայց որակյալ . Մեծ գեստապահարան ունենալը դեռ չի նշանակում , որ դու կրում ես այնտեղ եղած բոլոր հագուստները, մեկը քեզ դուր չի գալիս, մյուսի հետ համապատասխան կոշիկ չունես, մեկը էլ նորաձև չէ և այլն: Քիչ հագուստի դեպքում, դրանցից յուրաքանչյուրը կարևոր է և իդեալական քեզ համար:

Հեղինակություն. Գրող Էլիս Գրիգորին վստահ է, որ անընդհատ նույն բանը հագնելը էժան և հեշտ տարբերակ է հայտնի դառնալու, բացի այդ, տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդը հասուն է, հուսալի և ճիշտ արժեքային համակարգով:

Քիչ ծախս. Հաշվեք այն բոլոր հագուստները, որոնք դուք գնել եք, բայց չեք կրել կամ մեկ երկու անգամ եք կրել, դրանք մեծ ծախսեր են, իսկ միլիոնատերերը չեն ուզում այդպիսի ծախսեր անել:

 

Լրահոս

Դիտել ավելին