Կարևոր իրադարձություններ

Իրաքը Ռուսաստանի հետ չի համագործակցի ԻՊ-ի դեմ պայքարում

27 Հոկտեմբեր, 2015 22:44
Իրաքը Ռուսաստանի հետ չի համագործակցի ԻՊ-ի դեմ պայքարում

Ամերիկյան Սենատում զինված ուժերի հարցերի հանձնաժողովում լսումների ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն ու ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի հանձնաժողովի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել են, որ Պենտագոնում վստահ են, որ Իրաքի իշխանությունները չեն պատրաստվում շարունակել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Անցյալ շաբաթ մենք Իրաքի կառավարությունից հավաստիացում ենք ստացել, որ այն չի համագործակցելու Ռուսաստանի հետ, և որ ԱՄՆ-ն Իրաքի համար առաջնային գործընկեր է»,- ասել է Քարթերը:

 

Լրահոս

Դիտել ավելին