Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում ընտրողները թվով գերազանցում են բնակչությանը

27 Հոկտեմբեր, 2015 21:36
Լոռու մարզում ընտրողները թվով գերազանցում են բնակչությանը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համադրությունը բնակչության և ընտրողների թվաքանակի վերաբերյալ բավականին հետաքրքրական է և  բացատրվում է թերևս միայն արհեստական միջամտությամբ:

Պատկերն ավելի հստակ է դառնում, երբ ուսումնասիրում ենք մարզային բաշխումները: Համադրելով 2007, 2008, 2012, 2013 թվականների հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշտական բնակչության թվերը նույն բնակավայրերում այդ թվականին տեղի ունեցած համապետական ընտրությունների ընտրողների ընդհանուր թվերի հետ՝ տեսնում ենք, որ  ընդհանուր բնակչության թվի նվազմանը զուգահեռ կտրուկ ավելացել է ընտրողների բացարձակ թիվը և տեսակարար կշիռը: Լոռու մարզում փաստորեն ընտրողների թիվը կազմում է մշտական բնակչության 101%–ը: Հիշեցնենք, որ Վանաձորում մշտական բնակչության 113%-ը փաստորեն ունի ընտրելու իրավունք:

Կարծում ենք, որ ՀՀ Ոստիկանությունը՝ որպես ընտրացուցակների կազմման լիազոր մարմին պետք է

Իրականացնի համապատասխան քննություն և հրապարակային բացատրություն ներկայացնի այս տվյալների վերաբերյալ

Մինչև 2015 թ. դեկտեմբերի 6-ին նախատեսված  հանրաքվեն ապահովի ընտրացուցակների ճշգրտությունը:

Ի գիտություն, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում բացակայում է 2008 թ. նախագահական ընտրությունների ընտրողների թիվը, այդ պատճառով թիվը հաշվարկվել է տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրված քվեաթերթիկներից, որոնք ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 3%-ով ավելի են ընտրողների թվից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

 

Լրահոս

Դիտել ավելին