Կարևոր իրադարձություններ

Երվանդ Զախարյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ համատեղ նիստին առնչվող հարցեր

27 Հոկտեմբեր, 2015 21:30
Երվանդ Զախարյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ համատեղ նիստին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 27-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք: Հանդիպման ժամանակ Երվանդ Զախարյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանի էներգետիկ համակարգի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև նախատեսված ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է առկա տնտեսական ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը: Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ Ե. Զախարյանը պատրաստակամությունն է հայտնել աջակցել Իրանի և Հայաստանի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ համատեղ նիստին առնչվող հարցեր: Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև հետագա համագործակցության խորացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին