Էլեկտրոնային առևտրի չինական հսկա «Alibaba»-ն հաղորդում է, որ 2015 թ-ի երրորդ եռամսյակում գրանցել է ռեկորդային եկամուտ։ Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտը աճել է 32%-ով։ Այս մասին հաղորդել է «BBC»-ի ռուսական ծառայությունը։
Նյու Յորքում տեղի ունեցած նախնական գնումների ժամանակ «Alibaba»-ի ակցիաները բարձրացել են 8%-ով, իսկ հոկտեմբերին ընկերության շրջանառությունը մեծացել է 29%-ով։