Ստավրոպոլում պիտբուլ ցեղատեսակի շունը մահացու կծել է 2 տարեկան երեխային: Երեխայի մայրը տանը նրան մենակ է թողել, և գնացել ավագ դստերը դպրոցից տուն բերելու:
Երեխան արթնացել է, և ինքնուրույն դուրս եկել տանից: Շները հարձակվել են երեխայի վրա և ատամի բազմաթիվ հետքեր թողել նրա վրա:
Տուն վերադառնալուն պես, մայրը մահացած երեխային փողոցում է գտել: Այս պահին քննիչները պարզում են միջադեպի հանգամանքները: