Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Արտաշատում փեսան կրակել է աներորդիներին. Վերջիններիս տեղափոխել են Երևան

27 Հոկտեմբեր, 2015 19:08
Նոր մանրամասներ՝ Արտաշատում փեսան կրակել է աներորդիներին. Վերջիններիս տեղափոխել են Երևան

Արտաշատ քաղաքում այսօր տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է տուժել։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին կատարվածը և նշեցին, որ հանգամանքերը պարզվում են։

Ինչպես մեզ հայտնի դարձավ՝ դեպքը տեղի է ունեցել հարազատների միջև։ Մասնավորապես՝ կրակոցներից տուժածները եղբայրներ են, իսկ վերջիններիս կրակողը՝ նրանց փեսան։

Վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։ Կրակոցներից տուժածները Արտաշատ քաղաքի Ներսիսյան 9 շենքի բնակիչներ են։

Տուժածներին տեղափոխել են Երևան։

 

Լրահոս

Դիտել ավելին