Կարևոր իրադարձություններ

Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 115-ի

27 Հոկտեմբեր, 2015 19:44
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 115-ի

Ըստ վերջին տվյալների՝ Աֆղանստանում երկրաշարժի զոհ Է դարձել 115 բնակիչ, տուժել Է գրեթե 540 մարդ:

Այդ մասին հայտնել Է երկրի նախագահ Աշրաֆ Ղանին: Ավելի վաղ հաղորդվել Էր 90 զոհվածների եւ 390 վիրավորների մասին:

Ղանիի հայտարարության մեջ, որը մեջբերել Է «Պաժվակ» գործակալությունը, նաեւ ասված Է, որ երկրի ինը մարզերում վնասվել Է 7,6 հազար տուն, 12 դպրոց, 17 մզկիթ եւ 20 գրասենյակ: Հարեւան Պակիստանում տարերքի հարվածից զոհվել Է 275 մարդ, տուժել են հազարավոր բնակիչներ:

Իր հերթին Times of India հրատարակությունը հաղորդել Է, որ Հնդկաստանում երկրաշարժի զոհ Է դարձել չորս մարդ, որոնք ապրում Էին Սրինագար քաղաքում:

Երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 26-ին Երեւանի ժամանակով ժամը 13:09-ին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում Է 196 կիլոմետր խորության վրա՝ Հննդուկուշի լեռներում՝ Աֆղանստանի Բադախշան հյուսիսային նահանգի Ֆեյզաբադ քաղաքից 82 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում եւ Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգի Չիթրալ քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա: Տարբեր ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Միջին Ասիայում եւ Հարավային Ասիայի մեծ մասում, մասնավորապես Հնդկաստանում, Տաջիկստանում եւ Նեպալում:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը եւ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատում են 7,5, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին