Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցը Մայամիում է

27 Հոկտեմբեր, 2015 19:27
Աշխարհի ամենաբարձր ավազե ամրոցը Մայամիում է

Մայամիում կառուցված ավազե ամրոցն աշխարհում ամենաբարձրն  է համարվում: Այն գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում: Ավազե ամրոցի բարձրությունը 13,98մ. է: Այս մասին գրում է Rambler.ru-ն: 

Ամրոցի ստեղծման աշխատանքներին մասնակցել է 20 նկարիչ: Օգտագործվել է 1.8 տոննա ավազ:

Նկարիչներին, ամրոցը տեսքի բերելու համար, օրինակ են ծառայել Թաջ Մահալը, Ազատության արձանը, Պիզայի աշտարակը:

Այն ստեծվել է «Turkish Airlines» կազմակերպության պատվերով: Ամրոցի  առաջնամասում կարելի նաև նկատել Ստամբուլի հայտնի հուշակոթողը: Ռեկորդային աշխատանքը պատրաստված է միայն ավազից և ջրից, իսկ ներսում՝ ոչինչ չկա: 

 

Լրահոս

Դիտել ավելին