Կարևոր իրադարձություններ

Եվրամիությունն ուշադիր հետևելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին. ԵՄ ներկայացուցիչ

27 Հոկտեմբեր, 2015 19:05
Եվրամիությունն ուշադիր հետևելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքին. ԵՄ ներկայացուցիչ

Եվրոպական միության պատվիրակությունն ուշադիր հետևելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընթացքին` վստահելի արդյունք և թափանցիկ գործընթաց ապահովելու ակնկալիքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 27-ին «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ առաջարկվող կառավարման համակարգի առանձնահատկությունները» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով պատասխանատուն։

«Եվրամիությունը չի կարող խորհուրդ տալ Հայաստանին կառավարման որ համակարգն ընտրել, սակայն ցանկացած համակարգում միշտ տեղ կա բարեփոխումների համար։ Մենք այստեղ ենք աջակցելու համար»,- ասաց ԵՄ ներկայացուցիչը` ընդգծելով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է ներառական, բաց և թափանցիկ լինի:

«Մենք սատարում ենք Վենետիկյան հանձնաժողովի դիրքորոշումը, սակայն նաև մի շարք մտահոգություններ ունենք բովանդակային որոշ հարցերի շուրջ, որոնք քննարկումների կարիք ունեն, օրինակ` ընտրության իրավունքի, ընտրական համակարգի, խորհրդարանական խմբակցությունների, դատախազության, Օմբուդսմենի ինստիտուտի դրույթներին վերաբերող հարցերը»,- ասաց Խալուպովան։

«Սահմանադրության փոփոխությունից առաջ պետք է ընդունվեն նոր օրենքներ, մասնավորապես նոր Ընտրական օրենսգիրք՝ հիմնված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի մշակած սկզբունքների վրա։ Ինչ վերաբերում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեին, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ԵՄ անդամ երկրները ուշադիր հետեւելու են դրա անցկացման ընթացքին։ Որպեսզի արդյունքը վստահելի լինի, գործընթացը պետք է թափանցիկ լինի»,- ամփոփեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին