Կարևոր իրադարձություններ

Սամվել Ֆարմանյանն իր պատվիրատուին ծառայություն է մատուցում

27 Հոկտեմբեր, 2015 17:49
Սամվել Ֆարմանյանն իր պատվիրատուին ծառայություն է մատուցում

ԱԺ այսօր՝ հոկտեմբերի 27-ին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ներկայացնում էր 2014թ.-ի զեկույց: ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բավականին կոշտ ելույթ ունեցավ նա կոշտ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ի զեկույցը: Ֆարմանյանի խոսքով, ՄԻՊ-ի զեկույցն անլուրջ և կարող է երգիծանքի թեմա դառնալ:  Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Ֆարմանյանի ելույթին, ասելով, որ նա պատվեր է կատարում:

Այս թեմայի վերաբերյալ Shabat.am-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարո՛ն Սաֆարյան, որպես քաղաքագետ, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ:

-Ես իրականում համաձայն եմ, որ Սամվել Ֆարմանյանը սեփական նախաձեռնությամբ չէ այդպիսի գնահատականներ տվել: Այսինքն, ակնհայտորեն կա ինչ-որ շրջանակ, որին ամենևին էլ դուր չի եկել Կարեն Անդրեասյանի գործունեությունը: Թերևս, Սամվել Ֆարմանյանը ստանձնել է այդ ծառայությունն իր պատվիրատուի խոսքը փոխանցելու կամ հնչեցնելու առումով: Կարծում եմ, որ Կարեն Անդրեասյանը չափազանց թափանցիկ ակնարկ է արել: Թե ում մասին է խոսքը, չեմ կարող ասել, որովհետև մի բան ակնհայտ է, որ առանց դրա նման իրավիճակ չէր լինի:

 

Լրահոս

Դիտել ավելին