Լեստեր համալսարանի բրիտանացի գիտնականները պրոֆեսոր Նիլեշ Սամանի գլխավորությամբ կարճահասակ լինելու և սրտի իշեմիայով հիվանդանալու միջև կապ է հայտնաբերել: Գրում է «New England Journal of Medicine» ամսագիրը:
Կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որքան ցածրահասակ է մարդ, այդքան մեծ էսրտանոթային հիվանդությունների հավանականությունը: Բացի այդ, հայտնաբերված նորույթը կապ չունի սննդի կամ սոցիալ-տնտեսական պայմանների հետ:
Մասնագետները պարզել են, որ յուրաքանչյուր 6,35 սանտիմետր դեպի կարճահասակություն 13,5%-ով ավելացնում է սրտանոթային հիվանդությունների հավանակնությունը: Օրինակ՝ 152 սանտիմետր բարձրություն ունեցող մարդու մոտ 30%-ով մեծ է սրտի իշեմիայով հիվանդանալու հավանականությունը: