Վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի ֆունկցիան բացարձակապես անհասկանալի է։ Այդ մասին Ազգային Ժողովում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
ՀՀ ՄԻՊ 2014 թվականի գործունեության զեկույցի քննարկմանը ԲՀԿ նախագահը հայտարարել է, թե անհրաժեշտ է վերանայել հանձնաժողովի նպատակահարմարության հարցը։ Կուսակցությունը բազմաթիվ ահազանգներ է ստանում, որ ՔԿՀ-ների պետերից մինչեւ կալանավորներ բողոքում են այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունից։
«Անառողջ կրքեր բորբոքելուց բացի այդ հանձնաժողովը որեւէ օգտակար գործակից չունի: Այդ հանձնաժողովի գոյության նպատակահարմարության հարցը պետք է վերանայվի: Կամ գուցե փոխվեն գործունեության մեխանիզմները: Գիր-ղուշի սկզբունքով մերժում են, գնում են կիսատ կազմով, ով ուզում է գնում է, ով ուզում է՝ չի գնում: Իրենց աշխատելու արդյունքում վնասից բացի օգուտ չեն տվել»,- նկատել է Զոհրաբյանը։
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշեց, թե համակարծիք է պատգամավորի հետ, սակայն կարծում է, որ հանձնաժողովի աշխատանքում որոշակի դրական երեւույթներ էլ կան, ուստի չարժե սուր գնահատականներ հնչեցնել։