Կարևոր իրադարձություններ

Հասկանալի է, թե ով ում ջրաղացին ջուր լցրեց. Բիշարյանը Ֆարմանյանի չարացած ելույթի մասին

27 Հոկտեմբեր, 2015 15:50
Հասկանալի է, թե ով ում ջրաղացին ջուր լցրեց. Բիշարյանը Ֆարմանյանի չարացած ելույթի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թ. զեկույցի քննարկումը:

Քննարկման ժամանակ աչքի ընկավ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով իր ելույթում բավականին կոշտ քննադատության ենթարկեց ՄԻՊ-ի զեկույցը, այն որակելով 500 էջանոց ջուրծեծոցի: Ֆարմանյանի խոսքով, ՄԻՊ-ի զեկույցն անլուրջ և կարող է  երգիծանքի թեմա դառնալ:

Ըստ Ֆարմանյանի, զեկույցում կա փնթի վերաբերմունք և այն պարզապես copy past է:

Սամվել Ֆարմանյանի բավականին զգացմունքային ելույթը ստիպեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին շեղվել խմբակցության նախատեսած ելույթից:

«Եթե այսօր ՄԻՊ-ը այստեղ նստած չլիներ և նրա փոխարեն նստած լինեին բոլոր այն նախարարները, որոնց նախարարությունների շրջանակներում եղել են քննարկումներ, ինչ էիք հարցնելու: Բա չէիք ասելու, այ առողջապահության, կամ այ սոցիալական հարցերի նախարար, դու էս ո՞նց ես աշխատել, որ ՄԻՊ-ը էսքան բան է գռել քո համակարգում: Եկեք մի հատ հակառակը նայենք: ՄԻՊ-ին քննադատեում ենք, որ ինքը համակարգերում գտել է սխալներ և բացահայտում է, ասում է կան այսպիսի թերություններ, հարգելի գերատեսչություններ: Հարգելի ԱԺ, ես զարմացած եմ, որ կան այստեղ մարդիկ, որ հաճախ են խոսում բարձր կրթական ցենզի մասին, բայց այստեղ խոսեցին, անկեղծ ասած, փողոցային  լեզվով»,-նկատեց Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով, ՄԻՊ ինստիտուտը Կարեն Անդրեասյանը չի ստեղծել և ինքը չէ իրեն նշանակել:

«Թերությունները կրկնվում են, մնում են, շատ են, որովհետև ՄԻՊ-ը մեր երկրում պաշտպանված չէ, որպեսզի ուրիշ պետությունների նման «մրսեն» իրենից»,-ասաց պատգամավորը:

Հեղինե Բիշարյանը հարց բաձրացրեց ու առաջարկեց հասկանալ, թե ինչու է դատափետվում բավականին ծավալուն, գրագետ, կազմակերպված զեկույցը. «Հասկանալի է, իշխանության մեջ տեղի ուենցող տարբեր ուղղություններից, տարբեր հոսանքներ, տարբեր մոտեցումներ ցուցաբերեցին: Սա ակնհայտ է, մենք այստեղ նստած ենք և երեկ չենք այստեղ նստել: Եվ մեզ համար հասկանալի է, թե ով ում ջրաղացին ջուր լցրեց»:

ՕԵԿ խմբացկության ղեկավարը կոչ արեց առողջ աշխատել:

Նշենք, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում Սամվել Ֆարմանյանի զեկույցը որակել է  «անբարոյական եւ գռեհիկ ելույթ»:

Նրա խոսքով՝ Ֆարմանյանի ելույթն անձնական հարձակում էր իր անձի դեմ, ավելին՝ պատգամավորը կատարել է «նեղ անձնական շեֆի պատվերը». «Թե ով է այդ շեֆը, անուն չեմ տա, բայց բոլորդ էլ գիտեք, թե ում հետ է լինում ամբողջ օրը Սամվել Ֆարմանյանը»,-ասաց նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին