Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի և ԵՏՄ-ի մերձեցման համար կան անհրաժեշտ նախադրյալներ

27 Հոկտեմբեր, 2015 15:35
ԵՄ-ի և ԵՏՄ-ի մերձեցման համար կան անհրաժեշտ նախադրյալներ

Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև մերձեցման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Բելառուսի և Ռուսաստանի ԱԳՆ կոլեգիայի համատեղ նիստում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Այսօր քննարկելու ենք բելառուս բարեկամների հետ համատեղ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև փոխշահավետ, իրավահավասր երկխոսության զարգացման հնարավորութունը։ Կարծում ենք, որ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև մերձեցման համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները, ներառյալ տնտեսությունների փոխլրացման բարձր մակարդակը և հակվածությունն առևտրի միասնական կանոններին։ Վերջերս երկխոսության մեկնարկի համար համապատասխան առաջարկները փոխանցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, հույս ունենք, որ դրանք կառուցողական արձագանք կստանան Եվրահանձնաժողովի կողմից»,- ասել է Լավրովը։

 

Լրահոս

Դիտել ավելին