Կարևոր իրադարձություններ

Չինաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հարավ-Չինական ծովում ԱՄՆ գործողությունների դեմ

27 Հոկտեմբեր, 2015 15:25
Չինաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հարավ-Չինական ծովում ԱՄՆ գործողությունների դեմ

Չինաստանի իշխանությունները վճռական բողոք են հայտնել Հարավ-Չինական ծովում ԱՄՆ գործողությունների դեմ, որոնք, ըստ նրանց, վտանգում են Չինաստանի անվտանգությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ ամերիկյան ականակրի մուտքը Չինաստանի 12-մղոնանոց գոտի Հարավ-Չինական ծովում չինական արհեստական կղզիների շրջանում սպառնում են Չինաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը և վնաս է կրում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Չինաստանը հույս է հայտնում, ոևր ԱՄՆ-ը անհապաղ կուղղի թույլ տրված սխալը և հետագայում չի դիմի պրովոկացիոն գործողությունների:

Սպրատլի արշիպելագի կղզիների նկատմամբ իրենց իրավունքների մասին հայտարարում են Վիետնամը, Չինաստանը, Թայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: Կղզիներում հայտնաբերվել են նավթի և գազի խոշոր պաշարներ և ներկա են նշված երկրների զինծառայողները:

2014 թ. Չինաստանն արշիպելագի մի քանի խութերից կղզիներ է ստեղծել ռազմական ենթակառուցվածքի տեղակայման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին