Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի մասին հետախուզական տվյալներ է ստացել մարդասիրական կազմակերպության միջոցով

27 Հոկտեմբեր, 2015 15:22
ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի մասին հետախուզական տվյալներ է ստացել մարդասիրական կազմակերպության միջոցով

Ամերիկյան իշխանությունները Հյուսիսային Կորեայի վերաբերյալ հետախուզական տվյալներ են ձեռք բերել մարդասիրական ոչ կառավարական Humanitarian International Services Group (HISG) կազմակերպության միջոցով։ Այս մասին հայտնում է Interceptor կայքը, որը ստեղծված է գաղտնազերծող նյութերի հրապարակման համար։

Interceptor-ի անցկացրած հետաքննության արդյունքներով՝ կազմակերպությունը հասանելիություն է ստացել արտաքին աշխարհի համար փակ երկրին՝ նրա բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելով։ Ենթադրվում է, որ այդ երկիր ուղևորության ժամանակ կազմակերպության աշխատակիցները կարողացել են առանց խոչընդոտի Հյուսիսային Կորեայի տարածք տեղափոխել հետախուզական սարքավորումներ։ Նախկին աշխատակիցների խոսքով՝ շարքային աշխատողների մեծ մասը չի իմացել կազմակերպության հետախուզական գործունեության մասին։

Ինչպես հայտնում է Interceptor-ը՝ Պենտագոնը գործարկել է հետախուզական գործունեության ֆինանսավորումը դեռևս 2004 թվականին ամեիկյան հետախուզության բարձրաստիճան աշխատակից Վիլյամ Բոյկինի նախաձեռնությամբ։ Միջոցները շարունակել են հատկացվել ընդհուպ մինչև 2013 թվականը։ Այդ ընթացքում Պենտագոնը կազմակերպությանն է ուղարկել առնվազն 15 մլն դոլար։

Կազմակերպության ղեկավարությունը լրագրողներին մեկնաբանություններ չի տվել։

 

Լրահոս

Դիտել ավելին