Կարևոր իրադարձություններ

Հանրապետության լեռնային և արևելյան շրջաններում ձյուն կտեղա

27 Հոկտեմբեր, 2015 15:12
Հանրապետության լեռնային և արևելյան շրջաններում ձյուն կտեղա

Հանրապետության շրջանների զգալի մասում hոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 29-31-ին լեռնային և արևելյան շրջաններում` ձնախառն անձրև, նոյեմբերի 1-ին՝ ձյուն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 28-31-ին, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Հոկտեմբերի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, հոկտեմբերի 29-ին` +14, հոկտեմբերի 30-ին` +13, հոկտեմբերի 31-ին` +11, նոյեմբերի 1-ին` +10 աստիճան:

 

Լրահոս

Դիտել ավելին