Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Մաստարա գյուղի տարածքում. Honda-ն 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա վիրավոր. (լուսանկարներ)

27 Հոկտեմբեր, 2015 14:45
Խոշոր ավտովթար Մաստարա գյուղի տարածքում. Honda-ն 200 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. կա վիրավոր. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 23-ամյա Գուլման Պապինաշվիլին իր վարած Hօnda մակնիշի HHB 515 համարանիշի ավտոմքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ գլորվելով հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարալիկի հիվանդանոց, որտեղից էլ՝ Գյումրիի բժշկական կենտրոն:

Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և Թալինի հրեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Արթուր Ավդալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին