Կարևոր իրադարձություններ

Անբարոյական ու գռեհիկ ելույթ էր. Ֆարմանյանը կատարում էր իր նեղ անձնական շեֆի պատվերը. Օմբուդսմեն

27 Հոկտեմբեր, 2015 14:19
Անբարոյական ու գռեհիկ ելույթ էր. Ֆարմանյանը կատարում էր իր նեղ անձնական շեֆի պատվերը. Օմբուդսմեն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը համոզված է, որ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի այսօրվա ելույթը խորհրդարանում, պատվիրված է:

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում ՄԻՊ-ի 2014 թվականի զեկույցի քննարկման ժամանակ Ֆարմանյանի ելույթից հետո լրագրողների հետ զրույցում Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ «անբարոյական եւ գռեհիկ ելույթ» էր:

«Ցավոք սրտի, Ֆարմանյանը ոչ ՀՀԿ-ն էր ներկայացնում, ոչ պետությունը, նա ներկայացնում էր մի փոքր խմբակի շահը եւ փորձում էր վարկաբեկել ինձ եւ գրասենյակին: Երբ վարկաբեկված եւ ստախոս մարդը ասում է ստեր, նրա հարձակման թիրախը դառնում է ավելի դրական: Գռեհիկ ելույթով պատգամավորը ցույց տվեց միայն իր մտքի անկատարությունը, հոգեւոր արժեքների սնանկությունը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ Ֆարմանյանի ելույթն անձնական հարձակում էր իր անձի դեմ, ավելին՝ պատգամավորը կատարել է «նեղ անձնական շեֆի պատվերը». «Թե ով է այդ շեֆը, անուն չեմ տա, բայց բոլորդ էլ գիտեք, թե ում հետ է լինում ամբողջ օրը Սամվել Ֆարմանյանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ խորհրդարանում Կարեն Անդրեասյանը ներկայացնում է ՄԻՊ-ի 2014-ի տարեկան զեկույցը: ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանն այսօր բավականին կոշտ ելույթ ունեցավ՝ դժգոհություն հայտնելով գրասենյակի կատարած աշխատանքի եւ ներկայացրած զեկույցի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին