Կարևոր իրադարձություններ

Կիևը չի պատրաստվում վերադարձնել Ռուսաստանի պարտքը

27 Հոկտեմբեր, 2015 13:06
Կիևը չի պատրաստվում վերադարձնել Ռուսաստանի պարտքը

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում վերադարձնել Ռուսաստանի պարտքը, եթե Մոսկվան չհամաձայնվի պարտքը վերակառուցել: Այս մասին Ուկրաինայի վարչապետը հայտարարել է գերմանական Handelsblatt տված հարցազրույցում: Նա հավելել է, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է նույն պայմանները, ինչ մասնավոր վարկատուներին, որոնց հետ արդեն պայմանավորվածությունը արդեն ձեռք է բերվել:

Յացենյուկի խոսքով, համաձայնությունը պետք է ստորագրվի մինչև հոկտեմբերի 29-ը: Նաև նաև նշել է, որ 2013 թվականին տրամադրված վարկը, փաստացի Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին կաշառք էր:

Հոկտեմբերի կեսերին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի պարտքի վերակառուցման վերաբերյալ, Կիևը պարտավոր է ժամանիկին և ամբողջությամբ մարի իր պարտքը:

 

Լրահոս

Դիտել ավելին