Կարևոր իրադարձություններ

Բելառուսի ոստիկանությունը հրաժարվել է տուգանել Լուկաշենկոյին առանց ամրագոտու երթևեկելու համար (լուսանկարներ)

27 Հոկտեմբեր, 2015 12:48
Բելառուսի ոստիկանությունը հրաժարվել է տուգանել Լուկաշենկոյին առանց ամրագոտու երթևեկելու համար (լուսանկարներ)

Բելառուսի ոստիկանները հայտնել են, թե ինչու երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին չեն տուգանել առանց ամրագոտու երթևեկելու համար։ Նրանց խոսքով՝ տվյալ դեպքում իրավախախտում չի եղել՝ չնայած այդ ժամանակ Լուկաաշենկոն կապած չի եղել ամրագոտին։ Այս մասին հայտնում է newsru.com-ը:

Այսպիսի գրավոր պատասխան է ստացել քաղաքացի Կովտունը՝ իր հարցման դիմաց։ «Հաշվի առնելով վարչական իրավախախտման համար իրադարձությունների բացակայությունը` վարչական գործընթաց սկսելու համար հիմքեր չկան»,- ասվում է պատասխանում:

Նշվում է, որ Լուկաշենկոն առանց ամրագոտու մեքենա էր վարել հոկտեմբերի սկզբին՝ Մինսկում նոր ավտոճանապարհի բացման արարողության ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին