Կարևոր իրադարձություններ

Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ

27 Հոկտեմբեր, 2015 12:31
Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ

Նազենի Հովհաննիսյանի ինսթագրամյան նոր գրառումը.

Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել…
…Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը…
Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին…
Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը…
Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները…
Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։
…Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։
Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել…

 

#ԼեոնիդԵնգիբարյան #armenia #autumn #2015 #leonidengibaryan

12070592_878914762161642_1008371354_n_002

 

Լրահոս

Դիտել ավելին