Կարևոր իրադարձություններ

Բարաք Օբաման պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

27 Հոկտեմբեր, 2015 11:29
Բարաք Օբաման պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 14-22-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, Ֆիլիպիններ և Մալայզիա: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշուա Էրնեստը: Նա նշել է, որ Թուրքիայում Օբաման մասնակցելու է «20-ի խմբի» առաջնորդների գագաթաժողովին, իսկ Ֆիլիպիններում կմասնակցի Տնտեսական համագործակցության Ասիական-Խաղաղօվկիանոսյան գագաթաժողովին: Ինչ վերաբերում է Մալայզիային, ապա այստեղ ԱՄՆ նախագահը մասնակցելու է ԱՄՆ-ն АСЕНА գագաթաժողովին և Արևելյան Ասիայի երկրների գագաթաժողովին:

 

Լրահոս

Դիտել ավելին