Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ֆիքսել են ԻՊ-ի զինյալների հետ կապերի համար կասկածվողների ձերբակալության պահը (տեսանյութ)

27 Ապրիլ, 2016 16:13
Ռուսաստանում ֆիքսել են ԻՊ-ի զինյալների հետ կապերի համար կասկածվողների ձերբակալության պահը (տեսանյութ)

Մոսկվայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար կասկածվող անձանց ձերբակալության պահը ֆիքսվել է տեսախցիկներով։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, նրանցից մեկը «Վնուկովո» օդանավակայանի աշխատակցուհի է՝ Սաիդա անունով:

 

Կադրերում երևում է, թե ինչպես է կինը դուրս գալիս շքամուտքից, իսկ փողոցում նրան սպասում են Անվտանգության ծառայության աշխատակիցները:

 

Ձերբակալելով Սաիդային՝ նրանք աղջկան հետ են տանում բնակարան, որտեղ բնակվում է նրա քույրը. նա ևս ձերբակալվել է:

 

Հետո ոստիկանները շքամուտքի մոտ սպասում ու ձերբակալում են երկու երիտասարդների, որոնք աղջիկների մոտ հյուր էին եկել:

 

Միևնույն ժամանակ, ոստիկանները փողոցում արգելափակում են Lada Priora մեքենան, որը, ենթադրաբար, պատկանում է ծայրահեղականներին։ Դրանից երկու տղամարդ է դուրս բերվել:

 

Ավելի ուշ պարզվել է, որ բոլոր ձերբակալվածներն ԻՊ-ի համար զինյալներ հավաքագրողներ են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին