Կարևոր իրադարձություններ

Պետությունները պետք է պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

25 Ապրիլ, 2024 20:52
Պետությունները պետք է պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Պաղեստինի իսրայելական վերահսկողության տակ գտնվող տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է, որ պետությունները պետք է անհապաղ հրադադարի ձգտեն Գազայի հատվածում և պատժամիջոցներ սահմանեն Իսրայելի դեմ։

«Այս պահին Իսրայելն այնքան է խախտել իր միջազգային պարտավորությունները, որ արդարացնում է պատժամիջոցների կոչը»,- ասել է նա։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Եգիպտոս և Հորդանան կատարած այցից հետո Ժնևում հրապարակված հայտարարության մեջ նա հավելել է, որ ոչ մի պաղեստինցի անվտանգ չէ իսրայելական անխոչընդոտ վերահսկողության տակ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին