Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված մեքենայում

04 Մայիս, 2024 23:38
Հրդեհ է բռնկվել «Կերամա Մարացի» առևտրի սրահի դիմաց կայանված մեքենայում

Այսօր՝ մայիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Կերամա Մարացի» խանութ սրահի մոտ կայանված ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի բնակիչ 34-ամյա Ռուզաննա Ծառուկյանին պատկանող «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ և ջերմահարվել է դիմային հատվածը:

Բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին