Կարևոր իրադարձություններ

Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկները

04 Մայիս, 2024 15:44
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկները

Մայիսի 4-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն:

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը մասնավորապես վերաբերում էին նախարարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերին, ընկերությունների բաժնետիրական կապիտալի օգտագործման հնարավորություններին, տնտեսության մեջ վերականգնվող էներգիայով աշխատող սարքավորումների, արևային պանելների, ազատ տնտեսական գոտիների գործունեությանը, ՓՄՁ ոլորտի զարգացմանը և այլ թեմաների։

Նախարարը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին, լսել նրանց առաջարկները և հանձնարարել համապատասխան պաշտոնատար անձանց մանրամասն ուսումնասիրել դեպքերը և հնարավորությունների սահմաններում տալ լուծումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին