Կարևոր իրադարձություններ

Օլիմպիադաներին մասնակցել է 1614 դպրոցական (տեսանյութ)

04 Մայիս, 2024 14:09
Օլիմպիադաներին մասնակցել է 1614 դպրոցական (տեսանյութ)

Այս տարի հանրապետական առարկայական օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ն:

ՀՊՄՀ հենակետային վարժարանի սան Արմանը նրանցից մեկն է․ փայլել է հայերենի իմացությամբ։

«Ճիշտ է՝ մասնագիտական կողմնորոշմամբ բանասեր չեմ, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է գերազանց տիրապետի իր մայրենի լեզվին»,- ասում է Արմանը։

Օլիմպիադաների հաղթողները կստանան նաև անվանական կրթաթոշակ՝ մեկ տարվա համար։  

 

Լրահոս

Դիտել ավելին