Կարևոր իրադարձություններ

«Դարայուրդ» տանող ճանապարհին մեքենան արգելափակվել է գետի մեջ (տեսանյութ)

04 Մայիս, 2024 20:38
«Դարայուրդ» տանող ճանապարհին մեքենան արգելափակվել է գետի մեջ (տեսանյութ)

Մայիսի 4-ին՝ ժամը 12:51-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դարայուրդ» կոչվող տարածք տանող ճանապարհին՝ գետի մեջ, ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են արգելափակված «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ֆ. Ռ. և 1 ուղևոր), որը դուրս են բերել արգելափակումից:

Փրկարարները «Դարայուրդ» կոչվող տարածք տանող հին ճանապարհին արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս. և 2 ուղևոր):

 

 

Լրահոս

Դիտել ավելին