Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24 Ապրիլ, 2024 18:23
Միրզոյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը ծաղկեպսակ են զետեղել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին