Կարևոր իրադարձություններ

Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»

18 Ապրիլ, 2024 09:03
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է Ալավերդի համայնքից առանձնացնել Սանահին բնակավայրը։ Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանն էր, սանահինցիները դիմել են Թամազյանին նման առաջարկով. առաջարկը մտել է օրակարգ, ներկայացվել է պատկան գերատեսչություն, սակայն կառավարությունն առաջարկն օրակարգ չի մտցրել, ու հարցը մնացել է օդում կախված։

Սանահինցիների «անկախանալու» ցանկությունը պայմանավորված է նրանով, որ Սանահինն ինքնաբավ համայնք է, տարիներ առաջ այն գյուղ է եղել՝ իր բոլոր կոմունիկացիաներով, իսկ Ալավերդի համայնքին միավորվելով՝ ավելի բարդացել է համայնքի բնակիչների կյանքը, մի թուղթ ստորագրելու համար պարտավոր են հասնել կենտրոն։ Այսպիսով՝ առաջիկայում Սանահինը կդառնա առանձին բնակավայր»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին