Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»

18 Ապրիլ, 2024 08:31
ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում հայտնաբերվել են 4 չձեւակերպված վարձու աշխատողներ, որոնց հարցով կազմվել է 1 միլիոն դրամի ակտ։

Առավելապես պետական պատվերով եւ Երեւանում մշտապես շինարարություն իրականացնող «Բիդեքը» չհիմնավորված ռիսկի է գնացել, քանզի շինարարության բնագավառում միշտ առկա են կյանքի համար վտանգավոր իրավիճակներ, եւ դժբախտ պատահարի դեպքում աշխատողի չգրանցված լինելը լի է պատասխանատվության խստագույն հետեւանքներով։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
 
 

Լրահոս

Դիտել ավելին