Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը համանախագահներին առաջարկներ է ներկայացրել

27 Հոկտեմբեր, 2015 10:30
Բակո Սահակյանը համանախագահներին առաջարկներ է ներկայացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը եւ այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման եւ նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ըստ ամենայնի մասնակցել այդ գործընթացին:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին