Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին գրավի դիմաց ազատ են արձակել

27 Հոկտեմբեր, 2015 10:08
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահին գրավի դիմաց ազատ են արձակել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ և Անտիգուայի ու Բարբուդայի մշտական ներկայացուցիչ Ջոն Էշը, ով մեղադրվում էր կոռուպցիայի մեջ, գրավի դիմաց կալանքից ազատ է արձակվել՝ դատավարության ընթացքում պայմանների մեղմացումից հետո: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքի դատախազությունը սկսել է ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի հետաքննությունը՝ ՄԱԿ-ի պաշտոնատար անձանց հնարավոր մասնակցությամբ: Այն կապված է չինական Մակաոյում անշարժ գույքի կառուցման հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին