Կարևոր իրադարձություններ

Քերին և Լավրովը խոսել են Սիրիայի հարցով միջազգային հանդիպումների պոտենցիալ մասնակիցների մասին

27 Հոկտեմբեր, 2015 10:06
Քերին և Լավրովը խոսել են Սիրիայի հարցով միջազգային հանդիպումների պոտենցիալ մասնակիցների մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսել են Սիրիայի հարցով միջազգային հանդիպումների պոտենցիալ մասնակիցների մասին՝ լրագրողներին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Նրա խոսքով՝ քննարկվել է «ապագա հանդիպումների պոտենցիալը»։ «Նրանք երկար խոսել են բազմակողմ ձևաչափերի, պոտենցիալ մասնակիցների մասին»,- ասել է Կիրբին՝ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից։

Ավելի վաղ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև տարաձայնություններ են եղել բանակցությունների հնարավոր մասնակիցների վերաբերյալ, օրինակ՝ Իրանի, որի ներգրավման դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին