Կարևոր իրադարձություններ

Կբացվի ռեստորան` մերկ այցելուների համար

26 Ապրիլ, 2016 14:07
Կբացվի ռեստորան` մերկ այցելուների համար

Հունիսին Լոնդոնում բացվելու է ռեստորան, որն ունենալու է 2 տարբեր սրահ. մեկը` նախատեսված հագուստով, իսկ մյուսը` մերկ այցելուների համար։ Ինչպես նշում է Oddity Central-ը, The Bunyadi ռեստորանը կգործի շատ կարճ ժամանակով` ընդամենը 3 ամիս:

«Մեր նպատակն է այցելուներին լիակատար ազատության զգացում պարգևել: Մարդկանց պետք է հնարավորություն տրվի կյանքում գոնե մի անգամ հետաքրքիր ժամանց անցկացնել առանց ավելորդությունների և արհեստածին բաների, որոնց թվում է նաև հագուստը»,-ասել է նախաձեռնության հեղինակ Սեբ Լայալը:

The Bunyadi մերկ վիճակով այցելելու համար արդեն գրանցվել է 15.000-ից ավելի մարդ, ովքեր պատրաստ են 100 դոլար վճարել ռեստորան մուտք գործելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին