Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը ներկայացրել է, թե որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

08 Մայիս, 2024 10:46
Փաշինյանը ներկայացրել է, թե որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են.

Հայոց պետականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:

Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:

Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:

Եղբայրական զգացումները և հարաբերությունները ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ:

Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ վերը նկարագրված ազգային արժեքները:

 

Լրահոս

Դիտել ավելին