Կարևոր իրադարձություններ

Գումար կհատկացվի «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարման պատճառների և դրանց վերացման աշխատանքների համար

08 Մայիս, 2024 14:25
Գումար կհատկացվի  «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարման  պատճառների և դրանց վերացման աշխատանքների համար

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի (Կորեայի ձոր) վթարման  պատճառների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների իրականացման հրատապությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ մայրուղային ջրատարը վթարվել է մարտի 10-ին և բնական, որոշ չափով նաև արհեստական ներգործության արդյունքում առաջացել են Հրազդան գետի թաց գոտիների սողանքներ, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են հողածածկույթի, քարաբեկորների և ժայռաբեկորների ծանրության տակ։

Արդյունքում, ջրատարն ամբողջությամբ՝ մոտ 2 մետր խորությամբ հայտնվել է գետի մեջ։ Ջրային կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել առաջացած վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Ելնելով վթարի վտանգավորության աստիճանից (սանիտարա-համաճարակային) և դրա հետևանքները վերացնելու օպերատիվ անհրաժեշտությունից՝ իրականցվել են տեղանքի մաքրման և վթարի հետևանքների վերացման աշխատանքներ։ Որոշմամբ  կհատկացվի 50,600 հազար դրամ: 

Կառավարությունը գումար է հատկացրել նաև Երևան քաղաքի Արշակունյաց 4  հասցեում գործող շենքի (Մամուլի տուն) հին վերելակի նորով փոխարինման աշխատանքների իրականացման համար: Ըստ հիմնավորման՝ շենքի  վերելակներից մեկը տեղադրվել է 1982թ-ին։ Վերջին տարիներին վերելակը հաճախ խափանվում է՝ ստեղծելով շենքում տեղակայված բազմաթիվ վարձակալների և նրանց այցելուների կյանքի համար վտանգ:  Ուստի, հին վերելակի նորով փոխարինումն անհրաժեշտ է վերջիններիս կյանքի անվտանգության ապահովման և բնականոն աշխատանքի համար: Հին վերելակի նորոգումը պատճառում է ֆինանսական մեծ կորուստներ։ Նոր վերելակի ձեռքբերման  համար անհրաժեշտ  է 11,790 հազար դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին