Ինչպես արդեն գրել էինք, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում ստուգում է իրականացրել, որի արդյունքում, ըստ տեսչական մարմնի, հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ:
Ըստ արձանագրության` վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում, ինչի համար տնտեսվարող սուբյեկտը վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ»-ի տնօրեն Արմեն Հարությունյանը, վերոնշյալ հրապարակումը պարունակում է տվյալներ, որոնք արատավորում են ընկերության գործարար համբավը և պատճառում է զգալի վնասներ:
«Դրանում ներկայացված են այնպիսի տվյալներ, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը»,-ասում է Հարությունյանը` հավելելով, որ հրապարակված նյութը ենթադրաբար կարող է վերաբերվել ընկերության կողմից վարչական դատարանում վիճարկվող գործին, որի իրավաչափության հարցը պետք է հաստատվի գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»։
Ըստ տնօրենի` լցակայանում ստուգումն անցկացվել է առանց տեղյակ պահելու: Ընկերության որևէ պատասխանատու անձ ներկա չի եղել ստուգման ընթացքին:
Հարությունյանի փոխանցմամբ` այս ոչ իրավաչափության հարցով դիմել են նաև տեսչական մարմնին, քանի որ գործը դատարանում է, և դատարանի վճիռ չկա: