Կարևոր իրադարձություններ

«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց

08 Մայիս, 2024 10:07
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա Ա-ի կողմից դատապարտյալ Զ Զ-ի անվամբ բերված հանձնուքը։

Արդյունքում՝ հանձնուքում առկա կիսագուլպաների եզրերին նկատվել են ներծծված սպիտակավուն, կասկածելի հետքեր։

Քաղաքացի Ա Ա-ն ձերբակալվել է հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը խոշոր չափի՝ 1013 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին