Կարևոր իրադարձություններ

Ոստան գյուղում բնակիչներին օճառ, զուգարանի թուղթ և այլ ապրանքներ են բաժանում, տարեվեջում էլ 5000 դրամ վերցնում. «Ժողովուրդ»

27 Հոկտեմբեր, 2015 08:22
Ոստան գյուղում բնակիչներին օճառ, զուգարանի թուղթ և այլ  ապրանքներ են բաժանում, տարեվեջում էլ 5000 դրամ վերցնում. «Ժողովուրդ»

Արարատի մարզի Ոստան գյուղում բավական հետաքրքիր «բիզնես» նախագիծ է գործում։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ այս գյուղում երկու ընտանիք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում։ Ապրանքները բաժանում են տարին ութ անգամ։ Դրա համար գյուղացիները տարվա վերջին վճարում են 5 հազ դրամ։ Ապրանքները բաժանողները ներկայանում են իբրև «բարեգործական կազմակերպություն»։

 

«Ժողովուրդ»–ը պարզեց, որ մաքրող միջոցները բաժանում Է «Հուսո առագաստ» ՀԿ-ն, որը ստեղծվել Է 2012 թվականին։ Այս ՀԿ-ն «Օրինաց երկիր» կուսակցության կազմակերպած «Հայկական վերածնունդ» միավոիման մեջ մտնող կազմակերպություններից Է։ Ըստ ամենայնի, մուրաբաներին փոխարինելու են եկել օճառն ու զուգարանի թուղթը։ Տեղեկացնենք, որ ՀԿ-ի հիմնադիրները Գոհար Հայրապետյանը և Գևորգ Կոշկերյանն են։ Վերջինիս մասին մամուլը ժամանակին գրել Է, որ նախկինում 17 տարվա ազատազրկման Է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության և սպանության մասնակցության համար:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին