Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ կապ ունի Գագիկ Բեգլարյանը «Մետաքսի» կրակոցների հետ. «Ժողովուրդ»

27 Հոկտեմբեր, 2015 07:49
Ի՞նչ կապ ունի Գագիկ Բեգլարյանը «Մետաքսի» կրակոցների հետ. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 25-ին Երեւանում կրակոցների հետեւանքով հիվանդանոցում հայտնված 4 երիտասարդները տուժող են ճանաչվել: Հիշեցնենք, որ նշված օրը՝ ժամը 23:40-ին, որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածքով ,Էրեբունիե ԲԿ էր տեղափոխվել Վահագ Գեւորգյանը, ով, մեզ հասած տեղեկություններով, աշխատում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին պատկանող ,Մետաքս գոլդե ոսկու շուկայում: Ավելի ուշ թիվ 1 համալսարանական հիվանդանոց էին տեղափոխվել 27-ամյա Վլադիմիր Գեւորգյանը, Արման Ավագյանը, Արման Սրապիոնյանը: Պարզեցինք, որ կրակոցներից վիրավորված Վլադիմիր Գեւորգյանը եւ Վահագ Գեւորգյանը երկվորյակ եղբայրներ են: Ըստ շրջանառվող լուրերի՝ կրակոցների պատճառն էլ Վահագ Գեւորգյանի գործունեության հետ է կապված:

Ըստ, Առաջին լրատվականի տեղեկությունների՝ եղբայրներ Վահագն եւ Վլադիմիր Գեւորգյանները վիճաբանության են բռնվել քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ: Վերջինս նախկինում քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Մայիսիկի եղբոր որդին է: Իսկ, ահա, Վահագը եւ Վլադիմիր Գեւորգյանները թաղային հեղինակություն համարվող Կաբել Արթուրի շրջապատից են: Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Հայտնի է նաեւ, որ Մետաքսի Պելեի աներորդի Դավիթը լավ հարաբերությունների մեջ չէ Գագիկ Բեգլարյանի եւ նրա շրջապատի հետ: Դրա համար էլ Բեգլարյանի շրջապատի հետ անընդհատ ընդհարումների մեջ է:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին