Կարևոր իրադարձություններ

Բռունցքը սեղմելիս հիշողությունը լավանում է

27 Հոկտեմբեր, 2015 01:00
Բռունցքը սեղմելիս հիշողությունը լավանում է

Մասնագետները խորհուրդ են տալիս հիշողությունը «վերալիցքավորելու» համար սեղմել բռունցքը: Այն ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշելու համար:

Գիտնականների անցկացրած փորձին մասնակցել են կամավորների հինգ խումբ: Բոլորին առաջարկվել է հիշել 72 բառից կազմված ցուցակը, որի ժամանակ կամավորները որքան հնարավոր է ուժգին պետք է սեղմեին ձեռքում պահած փոքրիկ գնդակը: Իսկ մի քանի րոպե անց, նրանք պետք է արտաբերեին ցուցակից հիշված բառերը:
Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ամենից շատ բառեր հիշել են նրանք, ովքեր մտքում պահելիս սեղմել են աջ ձեռքով, իսկ հիշելիս՝ ձախ ձեռքով:
Գիտնականների խոսքերով, դա պայմանավորված է գլխուղղեղի աշխատանքի ժամանակավոր հերթափոխությամբ: Մտքում հիշելիս կատարած պարզ շարժումները ակտիվացնում են այն հատվածները , որոնք մինչ այդ չեն օգտագործվել, որն էլ հնարավորություն է տալիս կենդանացնել հիշոցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին