Կարևոր իրադարձություններ

Զենքի համաշխարհային շուկայում սրվել է մրցակցային պայքարը. ՌԴ նախագահ

26 Հոկտեմբեր, 2015 23:06
Զենքի համաշխարհային շուկայում սրվել է մրցակցային պայքարը. ՌԴ նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ զենքի համաշխարհային շուկայում սրվել է մրցակցային պայքարը. «Վերջին ժամանակներս սրվել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի համաշխարհային շուկայում մրցակցությունը՝ չնայած նրան, որ այդ ոլորտը մշտապես եղել և մնում է բավական մրցակցային», գրում էStrana.in.ua-ն։

Պուտինի խոսքերով՝ ռուսական պաշտպանական ձեռնարկություններն այս տարի բախվել են արևմտյան մի շարք ընկերությունների հետ անբարեխիղճ մրցակցության։

Պուտինի խոսքերով՝ երկրի պաշտպանական արդյունաբերության համալիրի պատվերների պորտֆելը գերազանցում է 50 միլիարդ դոլարը. «Ռուսաստանը շարունակում է ընդլայնել ռազմատեխնիկական ոլորտում օտար երկրների հետ փոխգործակցությունը։ Մեր ընկերությունների պատվերների պորտֆելը վստահաբար գերազանցում է 50 միլիարդ դոլարը»։

 

Լրահոս

Դիտել ավելին