Կարևոր իրադարձություններ

Նուշով դիմակ՝ մաշկը ձգելու, բորբոքումները վերացնելու և երիտասարդանալու համար

26 Հոկտեմբեր, 2015 23:55
Նուշով դիմակ՝ մաշկը ձգելու, բորբոքումները վերացնելու և երիտասարդանալու համար

Life.panorama.am-ը գրում է.

Նուշով պատրաստվող այս դիմակը մաշկին կհաղորդի թարմություն, կվերացնի կնճիռները, ինչպես նաև կօգնի ազատվել մաշկի բորբոքային պրոցեսներից։
 
Նուշն ունի մի շարք օգտակար հատկանիշներ, որոնցից է նաև մաշկի սպիտակեցումը, հակածերացման և մաշկը բարելավելու հատկությունները։ Այն պարունակում է Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպային թթուներ։ Այն նաև հարուստ է վիտամիններով, հանքային նյութերով, սպիտակուցներով, հակաօքսիդանտներով, մանրաթելերով։
 
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
 
- 5 հատ նուշ
- 2 ճաշի գդալ կաթ
- 0,5 թեյի գդալ մեղր։
 
Պատրաստման եղանակը.
 
Նուշը թրջել ջրով և թողնել մեկ գիշեր, այնուհետ մանրացնել հարիչով կամ բլենդրով։ Ավելացնել կաթն ու մեղրը, լավ խառնել և թողնել 5 րոպե։ Դիմակն արդեն պատրաստ է, որը կարելի է քսել դեմքին, պարանոցին, ձեռքերին։ Պահել 20 րոպե և լվացվել։
Այս դիմակը պարբերաբար օգտագործելու դեպքում կունենաք հիասքանչ մաշկ՝ առանց պզուկների ու կնճիռների։    
 

Լրահոս

Դիտել ավելին