Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ նպատակով է խուզարկություն կատարվել քրեակատարողական հիմնարկում. նշանակվել է ծառայողական քննություն.ԳԱԼԱ

26 Հոկտեմբեր, 2015 21:51
Ի՞նչ նպատակով է խուզարկություն կատարվել քրեակատարողական հիմնարկում. նշանակվել է ծառայողական քննություն.ԳԱԼԱ

Ի վերջո հոկտեմբերի 23-ին ի՞նչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այս ընթացքում ի՞նչ են պարզել արդարադատության նախարարությունն ու նախարարության համապատասխան ստորաբաժանումները:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Նախարարը ստացել է ՄԻՊ դիմումը, այն ուղարկվել է քրեակատարողական վարչություն, նախարարի գրության հիման վրա քրեակատարողական վարչության պետի կողմից հոկտեմբերի 26-ին նշանակվել է ծառայողական քննություն, որպեսզի պարզվի՝ մամուլում  շրջանառվող տեղեկատվությունն արդյո՞ք համապատասխանում է իրականությանը, թե ոչ»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտարարություն էր տարածել, որ իր տեղեկություններով՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանավորների նկատմամբ մասսայական բռնի գործողություններ են կիրառում: «Նուբարաշեն ՔԿՀ-ում բռնություններ են գործադրում: 6-րդ մասնաշենք են գրոհել ՔԿՀ վարչության աշխատակիցները և, տեղեկությունը փոխանցողի խոսքով, քարուքանդ արել, ինչից հետո կալանավորները պատուհաններից սկսել են անօգնական ճիչեր արձակել: Շուրջ կես ժամ վայնասուն է եղել, դռներին են խփել: Սա ահավոր մի իրավիճակ է փակված մարդկանց հետ այսպես վարվել: Ես ահազանգել եմ նաև օմբուդսմենի թեժ գծին, ի դեպ, իրենք էլ էին տեղյակ, որ ինչ-որ բան է տեղի ունենում, և պատրաստվում էին այցելել Նուբարաշեն»:

Լուսինե Մարտիրոսյան

Լուսինե Մարտիրոսյան

Ըստ Լուսինե Մարտիրոսյանի՝ ՄԻՊ-ը դիմում է հասցեագրել նախարարին, Արփինե Հովհաննիսյանի համապատասխան գրության հիման վրա քրեակատարողականի վարչության պետի կողմից ծառայողական քննություն է նշանակվել: 

Ավելին` http://galatv.am/hy/news/128042/

 

Լրահոս

Դիտել ավելին