Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում մեկուկեսամյա երեխաներին նիհարելու դասընթացներին են ուղարկում

26 Հոկտեմբեր, 2015 22:44
Մեծ Բրիտանիայում մեկուկեսամյա երեխաներին նիհարելու դասընթացներին են ուղարկում

Մեծ Բրիտանիայում երեխաների ճարպակալման խնդիրն այնքան սուր է, որ իրենց տարիքի համար աղետալի զանգված են հասցնում հավաքել նույնիսկ երկու տարին դեռ չլրացած փոքրիկները: Հատուկ նրանց համար դիետոլոգները դասընթացներ են պատրաստել` օգնելով գցել ավելորդ քաշը, գրում է Express-ը:

Փոքրիկների ճիշտ սնվելու մասին դասընթացները տևում են 3 շաբաթից մինչև երկու ամիս: Դրանցում փոքրիկներին կկերակրեն բացառապես առողջ սննդով, իսկ ծնողներին դասախոսություն կկարդան երեխաներին ճիշտ սննդակարգ ապահովելու մասին:

Նշենք, որ վերջին 3 տարվա ընթացքում Շոտլանդիայում 2-11 տարեկան մոտ 700 երեխաների մոտ ճարպակալում է ախտորոշվել: 2015-ին այդ թիվը գրեթե եռապատկվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին